Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրեն Խաչատրյանը կընդունի՞ հրավերը

Քաղաքականություն
ecc1acbc0fd12f155a3464ca8799d4c9

« Սյունիքի մարզի ժողովրդի մեծ մասը պնդում է, որ Սյունիքի մարզպետը պետք է հրաժարական տա» ,- այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի հետ հրապարակային հանդիպմանը։

Նա նաեւ կոչ արեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին գալ իր հետ հանդիպման, այսօր ժամը 15.00-ին:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ վստահեցրեց քաղաքապետին, որ Մեղրիում մարդիկ վրդովված են: Քաղաքապետը չնդունեց Հովվհանիսյանի ասածը ու խորհուրդ տվեց դուրս գալ փողոց ու զրուցել նրանց հետ` համոզվելու համար, որ իր ասածը սխալ է:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքի մարզում է: Նա կայցելի Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան: