Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծիծաղելու մրցույթ լինի, առաջին տեղը կգրավեք»

Քաղաքականություն
bf5928bc56c939d4c6c7bd347911fd11

ԱԺ այսօրվա նիստը խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը սկսեց բարձր տրամադրությամբ եւ դիմելով խորհրդարանական ընդդիմությանն ասաց: «Ողջունում եմ ձեր բարձր տրամադրությունը եւ հուսով եմ, որ դա արդյունավետ կանդրադառնա մեր աշխատանքների վրա»:

Ապա նույն ոգով պարոն Աբրահամյանը շարունակեց. «Ծիծաղելու մրցույթ լինի, առաջին տեղը կգրավեք»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վարման կարգի հետ կապված հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովին գերլիազորություններով օժտելուն. «Մեզ մոտ այն տպավորությունն է, որ հանձնաժողովը վերածվում է քաղաքական մահակի: Այդ պատճառով, եթե նույն կերպ շարունակվի հանձնաժողովի աշխատանքները, մենք կքննարկենք հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչ ունենալ-չունենալու հարցը»:

«Շատ խիստ եք, տիկին Զոհրաբյան»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: