A
A
Գ. Արսենյան. «Այս պահին ընտրվածը Սերժ Սարգսյանն է»
Քանի դեռ արդյունքները վիճարկելու հետընտրական գործընթացները չեն ավարտվել, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար Սերժ Սարգսյանն ընտրված նախագահ է։ «Ես հենվում եմ ԿԸՀ կողմից արված հայտարարության վրա»,-ասաց պարոն Արսենյանը։
Նա տեղեկացրեց, որ ինքը չի ընտրել ոչ Սերժ Սարգսյանին, ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ինքը ընտրել է Անդրեաս Ղուկասյանին զուտ էթիկական պատճառներով. «Ընտրությունս կատարել եմ այն մարդու օգտին, որը Երեւանում ցրտին հացադուլ էր հայտարարում այն ժամանակահատվածում, երբ որ ես տաք ծովափնյա երկրում արձակուրդի մեջ էի։ Ես բալանս եմ պահել իմ բանի համար»։