Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նամակ Սերժ Սարգսյանին

Քաղաքականություն
e826f1b7777c071a06ffbc33f38865ab

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդը դիմել է Սերժ Սարգսյանին.

«Ընդունելով ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները,շնորհավորում ենք Ձեզ ՀՀ նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու առիթով:

Միաժամանակ գտնում ենք, որ մրցակցային պայմաններում անցկացված ընտրությունները բացահայտեցին ընտրողների ստվար զանգվածի դժգոհությունը մեր երկրում տիրող սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակից: Մեկ անգամ ևս հաստատվում է, որ գործող համակարգի պայմաններում անհնար է երկրում ապահովել ժողովրդի կողմից սպասված արմատական փոփոխությունները: Սոցիալական արդարության կարոտ մեր հասարակությունը, այդ թվում և մենք, արդարացի պահանջատեր ենք իրական բարեփոխումների հարցում, ակնկալելով անհապաղ գործողություններ:

Մաղթում ենք Ձեզ առողջություն, քաղաքական կամք»: