Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում ստորագրահավաք է ընթանում

Քաղաքականություն
1bddf1adf0d999268690a8ef0243f1cf

այաստանում քրդական համայնքը այսօր ստորագրահավաք էր կազմակերպել։

Երևանի Տիգրան Մեծ փողոցի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջև նրանք առաջարկում էին ստորագրել ի պաշտպանություն Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլա Օջալանի ազատության։

«Եթե ինքը չազատվի մեր ժողովուրդը չի հանդարտվի, իր ազատությունը ոչ միայն քուրդ ժողովրդի համար է, այլ բոլորի համար է»,- ասաց Քրդական համայնքի ներկայացուցիչ Թամարա Չատոյանը։

Ստորագրահավաքը սկսվել է 2012թ-ի դեկտեմբերից և կշարունակվի մինչև 2013թ-ի մարտ ամիսը։

«Հայաստանի բոլոր մարզերում եղել ենք», - տեղեկացրեց տիկին Չատոյանը

Աբդուլա Օջալանի ազատագրման համար պետք է հավաքվի 5 միլիոն ձայն

«Մոտավորապես 5 հազար ձայն ունենք Հայաստանում հավաքված»- ասում են քրդական համայնքի ներկայացուցիչները

Անցորդներից քչերը գիտեին Ստամբուլի Իմրալի կղզու բանտում ցմահ բանտարկված Աբդուլա Օջալանին, սակայն ակտիվ մասնակցում էին ստորագրահավաքին։