ԿԸՀ-ն հրապարակեց վերջնական արդյունքները
Քիչ առաջ ԿԸՀ ամփոփեց փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի ՀՀԿ կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը հավաքել է 58,64 տոկոս կամ ընտրողների 861. 373 ձայն։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 539 հազար 693 ձայն կամ 36,79 տոկոս։
«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ստացել է 31,643 ձայն կամ քվեների 2,15 տոկոս։
Պարույր Հայրիկյանը ստացել է 18.096 ձայն կամ քվեների 1,26 տոկոս,
Անդրիաս Ղուկասյանը՝ 8329 ձայն կամ ի 0,57 տոկոս։
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը հավաքել է 6210 ձայն կամ քվեների 0,42 տոկոս։
Արման Մելիքյան՝ 3520 ձայն կամ 0,24 տոկոս։
Այս թվերը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընթերցում էր դրսից բողոքի ակցիա իրականացնողների հնչեցրած «Ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո։ Այս պահին ԿՀԸ դիմաց բողոքի ակցիան շարունակվում է։ Այնտեղ է նաեւ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը։