Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ անդամներին հրավիրեց ԱԺ (տեսանյութ)

Քաղաքականություն
3d9cbe7cb0119b1773b382fb1720ecb8

ԱԺ քառօրյայի այսօրվա մեկնարկին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների արդյունքում քաղաքական ճգնաժամ է ստեղծվել երկրում. «Ցավալի է, որ մեր օրակարգում ոչինչ չկա ՀՀ-ում տեղծված իրավիճակի մասին: ԱԺ գործող նախագահը, որը խոսում է ԱԺ դերի բարձրացման մասին, մի օրակարգ է բերել խորհրդարան, որ...Մարդիկ իրականում այլ բաներով են մտահոգ, իսկ դուք ԱԺ բերել եք լրիվ այլ օրակարգ»:

Պարոն Փաշինյանն առաջարկեց քննել օրակարգում ընդգրկված հարցերից մեկը, որը վերաբերում է ընտրական համակարգին. «Առաջարկում եմ ԿԸՀ-ին ԱԺ հրավիրել՝ օգտագործելով առիթը քննարկելու ՀՀ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարումը: Կոչ եմ անում ԿԸՀ-ին՝ չհաստատել ընտրությունների այդ խայտառակ արդյունքները, քանի որ դրանք պայթունավտանգ են, դրանք չեն արտահայտում ժողովրդի կամքը»:

«Պարոն Փաշինյան, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ԱԺ նախագահը չի ձեւավորում օրակարգը, այլ գլխադասային հանձնաժողովը»,- հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: