Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ. «Դա նոր մի անպատվություն էր»

Քաղաքականություն
085e74eec0a9a4566dcafa6b647b3ca2

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության հայտարարությունը

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում իշխանությունը հերթական անգամ օգտագործեց ընտրակեղծիքների իր ողջ պոտենցիալը։ Հայտարարված արդյունքները ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Դա նոր մի անպատվություն էր Հայաստանի ժողովրդի նկատմամբ, նրա իրավունքների եւ արժանապատվության ոտնահարում։

Ինչպես եւ բնական ու սպասելի էր, դրա հասարակական հակազդեցությունը պիտի լիներ համաժողովրդական բողոքի նոր ալիքի բարձրացումը, ինչպես նույն պատճառով դա տեղի էր ունեցել 2003-ի, 2008-ի նույն կերպ կեղծված նախագահական ընտրություններում։
Ահա մի շաբաթից ավելի, բողոքի այդ շարժումը տարածվել է ողջ հանրապետությունով մեկ, եւ իշխանության կողմից չի նկատվում դրա նկատմամբ ըմռնողական մոտեցման որեւէ նշույլ։ Ժողովուրդն այսօր ունի միայն մեկ օրակարգ՝ վերականգնել Սահմանադրական կարգը երկրում եւ թույլ չտալ ժողովրդի քվեի եւ իշխանության հերթական յուրացումը ռեժիմի կողմից:

Նման պայմաններում, նաեւ որպես զորակցություն իր իրավունքների համար ըմբոստացած ժողովրդին, Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցի ԱԺ այս քառօրյա նիստերին, որտեղ քննարկվում են այդ օրակարգի հետ որեւէ աղերս չունեող հարցեր։ Միեւնույն ժամանակ, Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցությունը կօգտագործի ԱԺ կանոնակարգով նախատեսված ընթացակարգերը, մասնավորապես հայտարարությունների ժամը, ԱԺ ամբիոնից մեր դիրքորոշումները հնչեցնելու նպատակով: