Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանը նկատողություն արեց

Քաղաքականություն
fa88a4f20d644b24bafa66473a4c7add

ՀՀՇ արտահերթ համագումարի ընդմիջումից հետո ելույթներ ունեցան ՀՀՇ կուսակցության անդամները։ Ոմաք իրենց դժգոհություն էին հայտնում կուսակցության անվանափոխման հետ կապված։ Հովհաննես Իգիթյանը մի քանի հուզող հարցեր ուներ։

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը խնդրեց համագումարը հանրահավաքի չվերածել եւ ասաց, որ սա տեխնիկական առումով համագումար է՝ նկատողություն արեց եւ ասաց, որ ՀԱԿ կուսակցություն նախաձեռնող խմբի անունից նախ պետք է ելույթ ունենա լիազոր ներկայացուցիչը։ Լիազոր ներկայացուցիչը Լեւոն Զուրաբյանն էր։ Նա իր ելույթում նշեց, որ այսօր իրենք նախաձեռնում են մի գործընթաց, որը թույլ կտա շարժման մասնակիցներին միավորվել մի կուսակցության մեջ։ «Որի շնորհիվ շատ ավելի վճռական պայքար կկարողանանք տանել այս ավազակապետության դեմ։ Մենք արհեստական գործ չենք անում, այս կուսակցությունը, որ մենք ուզում ենք ստեղծել, այն մարդկանց կուսակցությունն է, որոնց համատեղում է այս 5 տարիների պայքարը։ Մենք շատ ժամանակ չունենք, մեզ պետք է շատ արագ դառնալ մարտունակ ուժ»- եզրափակեց Լեւոն Զուրաբյանը։