«Պատրա՞ստ եք հաղթելու։ Ես էլ պատրաստ եմ» (տեսանյութ)
«Ես ինչո՞ւ գնացի իմ ոտքով։ Որովհետեւ ես բարդույթ չունեմ, սեփական հայրենիքում վախ չունեմ, ես կարող եմ հարգանք մատուցել եւ պահանջել քաղաքացու իրացումը։ Հարգանքով հանդերձ ասացի ճանաչեք ժողովրդի հաղթանակը։ Պատասխանը՝ ոչ էր»,- Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ասացի՝ շամպայն խմելու փոխարեն նոր ընտրություն Հայաստանի ապագայի համար, պատասխանը՝ ոչ։ Երկրի ապագային միտված այս սահմանադրական ջրբաժանը հաղթահարելու համար երբ ես ձեզ զեկուցում եմ, կարող եք չհամաձայնվել ինձ հետ/ դիմում է ներկաներին/։
Ասի՝ լավ պատրաստ չեք նոր ընտրության, ուրեմն վերջին խոսքը՝ պատժեք առաջին հերթին բոլոր ընտրակեղծխարարներին՝ մարզպետ, շտաբի պետ, գյուղապետ, նախարարներին, վարչապետներին, պատգամավորներին,- երեկվա Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասներն է ներկայացնում Րաֆֆի Հովհաննիսյանը,- Պատիժ բոլորին անխտիր Հայաստանի օրենքի կիրառմամբ՝ դուք պարտավոր եք հրապարակավ ասել, որ ես պատժելու եմ եւ դրա ապացույցները կան»։
«Երկրորդ, եթե դուք պատրաստ չեք, չունեք այդ հնարավորությունը, այդ ուժը ժողովրդի հաղթանակը ճանաչել, թեկուզ կրկնակի ընտրություն։ Եթե պատրաստ չեք, ուրեմն նվազագույնը չնեղանաք ինձանից,- պատմում է Րաֆֆի Հովհաննիսյանը,-
Երրորդը ասացի՝ լավ, պարոն Սարգսյան, մենք անցնում ենք ամբողջական համամասնական ընտրակարգի եւ գնում ենք խորհրդարանական ընտրությունների, որպեսզի ժողովուրդը գա մեծամասնության։ Ի՞նչ էր պատասխանը, ձեր կարծիքով՝ ոչ»։
«Ես այլեւս ասելիք չունեմ։ Իմ ասելիքը հետեւյալն է՝ մեր զինվորները պիտի պահպանեն մեր սահմանը, մեր տարածքային ամբողջականությունը։ Նա, ով կուղղորդի հայ զինվորին, գործ կունենա, թե իմ, թե հայ ժողովրդի հետ։ Քաղաքացին փետրվարի 18-ին իրեն վերագտավ։ Այս առաջիկա ժամանակահատվածում տանելու ենք պայքարը՝ հանդարտ, սահմանադրական, հետեւողական»։
«Վաղը մեկ առ մեկ պիտի հաղթանակը տանենք Հայաստանի հանրապետության քաղաքներ, վաղը ժամը 12-ին Աշտարակ, կեսօրից հետո՝ Վանաձոր, հետո Գյումրի։ Կիրակի օրը վերադառնում ենք Երեւան եւ այստեղ մայրաքաղաքում, ժամը 15-ին հավաքվում ենք այստեղ։ Առաջարկում եմ Երեւանի քաղաքապետին, ով ի գիտություն չընդունեց մեր հայտը, հենց հիմիկվանից ի գիտություն ընդունի, որովհետեւ սա Ազատության հրապարակն է։ Մենք առիթ կունենանք այս հրապարակ բերելու քաղաքացիներ, քաղաքական հոսանքներ։ Պատրա՞ստ եք հաղթելու։ Ես էլ պատրաստ եմ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Այս պահին երթ է սկսվել։ Մեծաթիվ ոստիկաններ են բերվել, ոի հետեւանքով փոքր միջադեպ է տեղի ունեցել։