Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանդիպել են Հայաստանի 3-րդ եւ 4-րդ նախագահները» (տեսանյութ)

Քաղաքականություն
02d20429ecebdbf1e412a8446df5b2a9

«Սերժ Սարգսյանը կշարունակի զբաղեցնել նախագահի աթոռը այն ժամանակ, երբ պայքարը հաջողությամբ չպսակվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Սակայն նա համոզված է, որ իր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին հաղթական ավարտին է տանելու եւ իշխանափոխությունն էլ արդեն եղել է:

Անդրադառնալով երեկ Սերժ Սարգսյան եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը՝ «Ժառանգության» փոխնախագահը որեւէ պարզաբանում չտվեց՝ հորդորելով սպասել այսօր մինչեւ ժամը 17-ը։
Նա միայն նշեց. «Հանդիպել են Հայաստանի 3-րդ եւ 4-րդ նախագահները»։

Պարոն Մարտիրոսյանը շտապեց փարատել այն մարդկանց կասկածները, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ ծրագիր չունի. «Նրա խոսքը միշտ եղել է հրապարակային, եւ նա հստակ ասել է, որ գործող իշխանությունը պիտի ընդունի իր պարտությունը։ Միջոցներից մեկն այն է, որ ժողովուրդը այսօր կանգնած է իր ձայնի համար»,- նշեց պարոն Մարտիրոսյանը:

Այսօր «Ժառանգության» փոխնախագահը նաեւ տեղեկացրեց, որ իրենք հանդիպում են ունեցել Դաշնակցության հետ, հանդիպման մասին եւս կխոսվի այսօրվա հանրահավաքում:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ եթե Սերժ Սարգսյանը հանձնի իշխանությունը, խորհրդարանի նոր ընտրություններ պետք է նշանակվեն եւ դրանից հետո պետք ձեւավորվի նոր կառավարություն:
Ի դեպ, անկախ նրանից, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել է Ազատության հրապարակում փետրվարի 23-ին, 24-ին եւ 25-ին հավաքներ անցկացնելու դիմումը, սակայն «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստվույմ է դրանք անցկացնել, քանի որ խաղաղ հավաքներ են լինելու: