Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնարավոր է ամեն ինչ»

Քաղաքականություն
48b402131284c25c86f9d1b8115785e2

ԱԺ նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը չի բացառել, որ այն մարզպետները, ովքեր նախագահական ընտրությունների ժամանակ թերացել են, կհեռացվեն աշխատանքից: Այս մասին ՀՀԿ նիստի ավարտից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է Հովիկ Աբրահամյանը.

«Հնարավոր է ամեն ինչ: Բա մենք ըստ աշխատանքի պետք է գնահատենք բոլորին»: 

Անուններ տալ Հովիկ Աբրահամյանը չի ցանկացել՝ նշելով, որ նիստում կադրային հարցեր չեն քննարկվել: Հարցին, թե Սերժ Սարգսյանը գո՞հ է իր աշխատանքից, ԱԺ նախագահը պատասխանել է. «Այդ հարցը կարող եք ուղղել անձամբ նախագահին, ես ինքս գոհ եմ իմ աշխատանքից»:


Գալա