Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բագրատյանի հորդորով է գնացել նախագահական (տեսանյութ)

Քաղաքականություն
4f89e183e9cae5569446169423dc6183

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակ մտավ` մարդկանց ուղեկցությամբ: Նա անցավ մարդկանց հոծ բազմության միջով: Նրան շրջապատողները վանկարկում էին Րաֆֆի-Րաֆֆի:

Նա անդրադարձավ նաեւ ՀՀԿ հանրահավաքին, որն այդպես էլ ժամը 14-ին չկայացավ. «Ես հարգում եմ այդ որոշումը: Թեկուզ մի քանի ժամվա ուշացումով տեղի է ունենում հայ քաղաքացու հավաքը: Եթե այստեղ կա գնդապետ, իրավաբան, որը կարող է գալ ու ասել, որ այս հավաքը Սահմանադրության խախտում է, թող գա ու ասի, ես կսպասեմ... Բայց ոնց որ չկա»:

Այնուհետեւ նա անդրադարձավ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպմանը` նշելով, որ դա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հրավերով ու նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հորդորով. «Վաղը ժամը հինգին ամենայն մանրամասնությամբ կզեկուցեմ ձեզ այդ հանդիպման մանրամասները»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ մի փոքր ֆոկուս փորձեցին անել, սակայն ինքը զանգել է Սերժ Սարգսյանի խոսնակին ու ասել. «Դուք ուղղեք սխալը, մենք ի սկզբանե կողմնակից ենք եղել բաց, թափանցիկ բանավեճի: Վաղը Ազատության հրապարակում, որը կուսակցություն չի ճանաչում, որը ճանաչում է միայն ազգ ու պետություն, կխոսենք այդ մասին, որի ընթացքում ես խոսք կառնեմ, բայց ինձնից առավել, խոսք կառնի ՀՀ քաղաքացին»:
Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց բոլորին այսօր գնալ տուն ու վաղը` ժամը 17:00-ին գալ հավաքի: