Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը կմիանա՞ (տեսանյութ)

Քաղաքականություն
463fbf3e4e6f818ce45651eb4dfc4356

ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը համոզված է, որ ՀՀ նախագահի 6-րդ ընտրություններում բազմաթիվ ընտրատեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը փայլուն հաղթանակ է տարել։

Նա միաժամանակ հիշեցնում է, որ պարոն Հովհանիսյանի հաղթանակի մասին քանի դեռ չի խոսել ԿԸՀ-ն, դրանք զուտ խոսակցություններ են. «Ցավոք, մենք չունենք դրա հավաստումը, և մենք չունենք այդ հավաստող փաստաթուղթը»

Իսկ որքանո՞վ է հնարավոր ՀԱԿ-ի միացումը Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական պայքարին,այն դեպքում, երբ Կոնգրեսը չմասնակցեց ընտրությունենրին՝ նշելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, մասնակցելով կլեգիտիմացնի նախապես կեղծված ընտրություները։

«Սպասենք, տեսնենք, թե ինչ հայտարություներ կանի Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա պետք է առաջնորդի ժողովրդին, խոսքեր ասի և համաձայն այդ քայլերի, մենք կկողմոնորոշվենք։ Հիմա թեկնածուները իրենք պետք է որոշեն, թե ինչպես են պաշտպանում այն ձայները, որոնք ստացել են»,- ասաց նա։

Վլադիմիր Կաապետյանը առնվազն բարոյական չի համարում այն հայտարարությունները, թե փետրվարի 18-ի ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:


«Խախտումներն այս անգամ էլ կրկնվեցին։ Այն ընտրատեղամասերում, որտեղ Սերժ Սարգսյանը հաղթել է 80/20 հարաբերակցությամբ, ուրեմն համատարած խախտումներ են եղել»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը, ով Նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Հրանտ Բագրատյանի վստահված անձն է եղել։