Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն հայտարարություն արեց

Քաղաքականություն
bd067bd781ab419681c2187be16506e2

Եվրամիությունը ողջունում է, որ Հայաստանի իշխանությունները առաջընթաց են արձանագրել փետրվարի 18-ի ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու իրենց ջանքերում։

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ Ընդլայնման ու Եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարություն են տարածել Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ:
Հիմք ընդունելով փետրվարի 18-ին նախագահի ընտրությունների նախնական արդյունքները` նրանք կիսում են միջազգային դիտորդական առաքելությունների նախնական գնահատականներն ու եզրակացությունները:

«Միեւնույն ժամանակ, մենք որոշ մտահոգություններ ունենք, և ապագա աշխատանք է պահանջվելու բացառելու ընտրողների վրա ճնշումների, ադիմինստրատիվ ռեսուրսների օգտագործման, քարոզարշավի ֆինանսավորման ոչ հստակության դեպքերը:
Մենք խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին ընտրական օրենսդրության կատարելագործման թափանցիկ գործընթաց սկսել` 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երաշխավորություններին համապատասխան»,-ասված է հաղորդագրության մեջ։