Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարմազանով. Պատրանքների մեջ է ընկել (տեսանյութ)

Քաղաքականություն
39e2d2eeb10b47faee7e0333cad2e5fb

«Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններում իր գրանցած արդյունքներից հետո ուրախությունից պատրանքների մեջ է ընկել ու էմոցիոնալ հայտարարություններ է անում»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա՝ «Ժամանակն է, որ Րաֆֆին պատրանքների աշխարհից վերադառնա իրականություն ու վերջ տա անլուրջ հայտարարություններին»։

«Հայ քաղաքացին հաղթեց, նա ընտրեց Ապահով Հայաստան»,- հավելեց ՀՀԿ մամուլի խոսնակը։
Շարմազանովը վստահեցրեց նաեւ, որ Սերժ Սարգսյանը կլինի ոչ միայն իր   ընտրողների, այլ նաեւ ամբողջ ազգի նախագահը։

Նա նաեւ շնորհավորեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ երկրորդ տեղը զբաղեցնելու  համարու ասաց, որ ձայների 36,75 տոկոսը լուրջ վստահություն է։