Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադիբեկյանը հարցնում է՝ որտե՞ղ են ձայները

Քաղաքականություն
db48b6d0c320638a65a711fa350a377f

Որտե՞ղ են նախագահի թեկնածուններ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի,Պարույր Հայրիկյանի,Վարդան Սեդրակյանի հայտարարած 70-80 տոկոս ձայները:

Նախագահական ընտրություններից հետո հատկապես այս հարցը սկսել է տանջել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին:

«Թող ասեն ուր են իրենց հայտարարած ձայները,թե չէ մեղադրում են սոցիոլոգներին ընտրողներին ուղղորդելու,ձայները այլ թեկնածուններին շեղելու մեջ»,-նշում է սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյնաը զարմանքով նկատեց,որ ի տարբերություն իրենց կանխատեսումների թե Րաֆֆի Հովհաննիսյանին ավելի շատ կընտրեն կանայք,նրանք ավելի շատ ընտրել են Սերժ Սարգսյանին:

«Րաֆֆի մոտ կանանց և տղամարդկանց ձայները հավասար են եղել»,-վստահեցրեց սոցիոլոգը:

Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին և ընտրակաշառքներին,Ահարոն Ադիբեկյանը նշեց. «Մեր ընտրողների մեծ մասը կրթված է և գոնե ունեն միջնակարգ կրթութոյւն:Կրթված մարդը գիտակցված է գնում ընտրության և ձայն չի կարող վաճառել»։