Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկաններ կանչեցին ընտրատարածք (տեսանյութ)

Քաղաքականություն
44797a24414a21a7cc8ecdb6bde36f90

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Ստյոպա Սաֆարյանի եւ Հովսեփ Ղազարյանի 10 դիմումների հիմքով Նորքի թիվ 2 ԸԸՀ-ում ձայների հաշվարկ չի արվի։ Թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննեց նրանց դիմումները եւ հրաժարվեց վերահաշվարկ անել՝ պատճառաբանելով, որ չկան համապատասխան հիմքեր։

«Հանձնաժողովն այլ կերպ չէր կարող վարվել, որովհետև նման հրահանգ էր ստացել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը «Ա1+»-ի հետ զրույցում։

Փոխարենը հանձնաժողվը որոշեց բացել այլ ընտրապարկներ։

Հանձնաժողովը որոշեց բացել թիվ 2/3, 2/5, 2/18 ընտրատեղամասերի ընտրապարկերը, քանի դրանք ընտրություններից հետո հանձնաժողով էին բերվել բացված կամ կիսաբացված։

Առաջինը բացեցին 2/5 ընտրատեղամասի պարկը, որտեղ առկա անվավեր 53 քվեաթերթիկներից 3-ը հանձնաժողովի քվեարկությամբ վավեր համարվեցին ի օգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի։ Մեկ ձայն էլ ավել էլ հաշվարկվել Սերժ Սարգսյանի օգտին։

Նշենք, որ այս ընտրատեղամասում Սերժ Սարգսյանը հավաքել էր 348 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը 344 ձայն։ Վերահաշվարկից հետո երկու թեկնածուն էլ ունեցան 347-ական ձայն։

Այս ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սուրեն Մարտիրոսյանը պարբերաբար վիճաբանության մեջ էր մտնում ներկաների հետ։

Հանձնաժողովի նախագահը սպառնում էր, որ եթե փորձեն իր ընտրատեղամասում սխալներ գտնել և փորձեն իր դեմ քրեական գործ հարուցել, ինքը կդիմի դատարան։

Ընտրատարածքում ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի անկառավարելի վիճակը սանձելու համար թիվ 2 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գուրգեն Խաչատրյանը ոստիկանության աշխատակիցներին հրավիրեց ընտրատարածք։

Այժմ ոստիկանները զրուցում են Սուրեն Մարտիրոսյանի հետ։