Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա. Դիտորդները ստիպված լռեցին. (տեսանյութ)

Քաղաքականություն
1ef5e50ba3f39e9a01232eeb5d858a17

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը «Արեմենիա Մարիոտ» հյուրանոց պատաստվում էր հայտարարել, թե փետրվարի 18-ի նախագահի ընտրություններն անցել են ժողովրդական չափանիշներին համապատսխան;

Նրանք իրենց խոսքը ավրատին չհասցրեցին, երբ դահլիճում հայտնվեցին մի խումբ երիտասարդ ակտիվիստներ, որոնք հետեւել էին նախագահի ընտրությունների ընթացքին ու հայտարարեցին խախատումների մասին։

Այս միջադեպից հանկարծակիի եկած` միջոզագային դիտորդները ստիպված էին ընդհատել մամուլի ասուլիսը: Նրանք միանշանակ չընդունեցին հայ երիտասարդների այս քայլը, սակայն նրանցից մեկը այս գնահատեց մեկ քայլ առաջ դեպի ժողովորդավարություն:

Փոխարենը այս քայլը հրաժարվեց գնահատել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը,ով եկել էր զեկույցը լսելու.

«Այս միջադեպն իհարկե, նախատեսված միջադեպ չէր, այնուամենայնիվ ես այն չեմ պատրաստվում մեկնաբանել»։

Միջազգային դիտորդներն իրենց ասուլիսը շարորւնակեցին միայն երիտասարդների հեռանալուց հետո

«Բոլորին կոչ ենք անում` հարգել խոսքի ազատությունը, բայց մենք նաեւ պետք է հարգենք միմյանց եւ այն, ինչ կատարվում էր այստեղ, լավ կլիներ, որ մենք էլ հասկանայինք` մեզ մատչելի լեզվով: Եթե կա ինչ-որ մեկը, որն այսօր կարող է մեզ անգլերենով կամ թեկուզ հայերենով գրավոր ներկայացնել, թե ինչ էր կատարվում, մենք խոստանում ենք արձագանքել»,-ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինին։


Դիտորդական առաքելության անդամները հայտարարեցին, թե փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություների վերաբերյալ իրենց վերջնական զեկույցում հաշվի կառնեն նաեւ այսօրվա միջադեպը: