Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նահանջ. Բանավեճ չկար

Քաղաքականություն
380cf23d807c72390045bc91fc3cc44d

«Հայաստանյան լրատավամիջոցները նախընտրական շրջանը վերլուծեցին լավ,բայց ոչ բավարար»,-կարծում է Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը:

Նա սխալ է համարում նախագահի թեկնածուններից հատկապես չորսի`Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի,Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի նկատմամբ ավելի մեծ ուշադրությունը,թեև հասկանում է,որ դրա պատճառը մյուս թեկնածունների պասիվությունն էր:

Պարոն Նավասարդյանը այս քարոզարշավի հիմանական թերություններից մեկն է համարում նաև բանավեճերի պակասը։

«Մենք միշտ էլ պակաս ենք ունեցել բանավեճերի,բայց այս անգամ բացարձակ ոչ-մի բանավեճ չունեցանք,սա ուղղակի նահանջ էր»,-համոզված է Բորիս Նավասարդյանը:

Նա նկատել էր նաև,որ շատ էր միօրինակությունը և հաճախ մի թեկնածուի վերաբերյալ լրատվամիջոցները միանման ռեպորտաժներ են պատրաստել:

Այնուամենայնիվ, պարոն Նավասրադյանը կարող է հստակ ասել,որ մեր լրատվամիջոցները այս «փորձությունն» էլ անցան:

Ի դեպ, Բորիս Նավասարդյանը չշտապեց գնահատական տալ լրատվամիջոցների երեկվա աշխատանքին, լրագրողների աշխատանքի խոչընդոտելու վեարաբերյալ հայտարարություններին, քանի որ դեռ չի հասցրել ուսումնասիրել:

Մշտադիտարկման հաշվետվությունը տեղադրված է նաև ԵՄԱ-ի կայքում` «Հետազոտություններ» բաժնում` http://www.ypc.am/media_research/ln/am: