Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունը պետք է ընդունի իր պարտությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
37e264948f7f3e23b3c66d02cc87dd78

«Հնարավոր է, որ այսօրվա կոալիցիայի անդամները լինեն Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ձեւավորած կառավարության մեջ»,-այսօր հրավիրած հետընտրական ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Մինչ այդ պարոն Մարտիրոսյանը գնահատել է ընտրությունների ընթացքը համարելով, որ այս ընտրություններում իշխանությունները կիրառել են նախորդ բոլոր ընտրություններում իրականացրած կեղծիքները։ «Վարդենիսից ահազանգ եմ ստացել, որ 10 տեղամասում գրեթե 80-20 հարաբերակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է եւ նորից նույն տեխնոլոգիաներով կեղծել են քվեարկության արդյունքը։ Տեսել ենք, որ լցոնեն, բայց այս աստիճան չենք տեսել։ Շատ տեղամասերից զանգում ասում են, որ այն թվերը, որ հրապարակում են, կապ չունի այն թվերի հետ, որոնք եղել են իրականում։ Հայաստանի քաղաքացին իր ընտրությունն արդեն կատարել է։ Ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին։ Իշխանությունը պետք է ընդունի իր պարտությունը»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը։