A
A
Քվեարկել է Արտոյի օգտին
Փետրվարի 18-ի Նախագահի ընտրությունների մասնակիցների երեք տոկոսից ավելի անվավեր է դարձրել իր քվեաթերթիկը։
Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ 50992 քվեաթերթիկ համարվել է անվավեր։ Ընտրություններին մասնակցել է 1 521 931 ընտրող։
Ով ում օգտին է քվեարկել, ինքը գիտի եւ այդ իր իրավունքն է։ Իսկ ահա մի քաղաքացի քվեարկել է երաժշտ Արտո Թունջոբոյաջյանի օգտին։ Ընդ որում՝ նա իգական սեռի ներկայացուցիչ է, քանի որ նաեւ շրթներկով համբույր է դրոշմել թղթին։
Այդ հայտնի է դարձել, քանի որ ինքն է լուսանկարել եւ ուղարկել իր քվեաթերթիկը։ Ի դեպ, քվեարկված քվեաթերթիկը լուսանկարել արգելվում է։
Նշենք, որ Արտոյի օգտին քվեարկած նա միակ ընտրողը չի։ Փաստը՝ այս մյուս լուսանկարը։