Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ արեց ընտրողը, երբ իր թեկնածուի անունը չգտավ (տեսանյութ)

Քաղաքականություն
25151331e0f88a2928ecd767a9c4d43a

2/08 ընտրատեղամասում առաջին ընտրողը քվեարկել էր Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, վերջինը հայհոյել էր բոլորին։

Անվավեր քվեաթերթիկները Երեւանի 2/08 տեղամասում երրորդ տեղում էին Րաֆֆի Հովհաննիսյանից ու Սերժ Սարգսյանից հետո։

Ինչ-որ մեկը քվեարկել էր ամերիկացի ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի օգտին։

Ինչ-որ մեկը քվեաթերթիկի վրա գրել էր՝ ոչ հանցավոր ռեժիմին։ Ինչ-որ մեկը հայտարարել էր՝ անարժաններ։

Ինչ-որ մեկը քվեարկել էր Սերժ Սարգյանի օգտին եւ անմիջապես խաչ նկարել քվեաթերթիկի վրա։ Ինչ-որ մեկը հավանաբար նախագահ է ցանկացել տեսնել իր սիրեցյալին՝ Նատալիին։ Քվեարկողներից մեկը նախագահի պաշտոնում փնտրել եւ չի գտել Դաշնակցությանը։ Եվ անմիջապես ավելացրել է։

Սակայն այս տեղամասում ամեն ինչ չէ, որ հարթ էր։ Սերժ Սարգսյանի օգտին հաշվարկված քվեաթերթիկների մեջ տեղ էր գտել անվավեր քվեաթերթիկը։

Հիշեցնենք, որ, ըստ ԿԸՀ սահմանած քվեարկության կարգի, V-աձեւ նշումը չպետք է դուրս գա քվեարկության համար նախատեսված քառակուսուց։

Հիշեցնենք, որ այս տեղամասում 121 ձայնի տարբերությամբ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ի դեպ, 2/08-ը այն տեղամասն էր, որտեղ քաղաքացի Արթուր Մինասյանը «Ազատություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին» գոչելով կերել էր քվեաթերթիկը եւ դատարկ ծրարը նետել քվեատուփը։ Քվեների ամփոփման ժամանակ նրա ծրարը հաշվառվեց որպես չսահմանված նմուշի ծրար։