Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորին հրավիրել են ոստիկանություն

Քաղաքականություն
d70eb388d8903012ec4d1dbcc4656b7a

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ոստիկանության Գյումրու բաժին։

Ոստիկանության լրատվական բաժնից «Ա1+»-ին հայտնեցին, որ Գյումրու 34/36 ընտրատեղամասում տեղի է ունեցել միջադեպ եւ հիմա նախապատրաստվում են նյութեր, իսկ հանգամանքները պարզվում են։
Մեր տեղեկություններով՝ միջադեպը եղել է երկու պատգամավորների միջեւ։

Ւնչպես «Ա1+»-ին հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը, միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ այդ ընտրատեղամաս է եկել հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու ասել, որ նա Սերժ Սարգսյանի վստահված անձն է, թեեւ ընտրատեղամասում այլ վստահված անձ էր գրանցված։

Ըստ բողոքի՝ Ռուբեն Հակոբյանը խանգարել է ընտրությունների բնականոն ընթացքին։

Ռուբեն Հակոբյանի հեռախոսը անհասանելի էր։