Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հսկում են ընտրողներին անգամ հայելիներով

Քաղաքականություն
6f90a5cdeeaca171589bf7f772ca29bf

Ահազանգում են «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ի դիտորդները.

14։09 - Գյումրի, 34/27 - ՔՀԻ դիտորդը նկատել է, որ վստահված անձը շատ մոտ է նստած եղել քվեախցիկներից մեկին և փորձել է հետևել, թե ում օգտին են քվեարկում ընտրողները։ Տեղամասում նաև եղել են կուտակումներ։ 

14։25 - 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի անդամները կանգնում են ընտրողների կողքին և հսկում են, թե ում օգտին են քվեարկում։

14։10 - Երևան, Ավան, 1/08 ԸՏ - ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ընտրատաչածքում արդեն 20 րոպե է՝ մեծ կուտակումներ են ու քաոսային վիճակ։ Հանձնաժողովի նախագահը կանգնած ծխում է և չի վերահսկում իրավիճակը։ Խցիկի մոտ քվեարկում են երկու հոգով։

13։30 - 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ, որ անձնագրի միջից ժամանակավոր կնիքը ցնդել է քվեարկելուց 2 ժամ հետո։

13։53 - Երևան, 8/05, 8/06, 8/07 ԸՏ - "Իրավական շտապ օգնության" մեքենայի իրավաբանը և դիտորդը արձանագրել են, որ քաղաքացին քվեարկում է ընտրական տեղամասից դուրս՝ ավտոմեքենայի մեջ։ 

12։38 - 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ մի քաղաքացուց, ով հայտնել է, որ Արարատի մարզի Գետազատ գյուղում կատարվում է բաց և կրկնակի քվեարկություն։

12։15 - 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ "Իրավունքի Եվրոպա Միավորում" ՀԿ դիտորդ Տիգրան Եգորյանից, որ Արտաշատի 17/2, 17/3 տեղամասերում հանձնաժողովի նախագահը մեկուսացրել է դիտորդներին, իսկ 17/7-ում հայտնաբերվել են կրկնակի քվեարկության դեպքեր:

12:00 - Գյումրի, 34/30 ԸՏ - ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ թեկնածուների վստահված անձինք չունեն անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ: Պատճառաբանում են, որ չեն կարող վերարկուները ծակել և ամրացնել:

13։50 - Արտաշատ, 17/01 - ՔՀԻ դիտորդն արձանագրել է մի քանի դեպք, երբ քվեախցիկում միանգամից երկու հոգի են քվեարկում։

09:00 - 10:00 - Գավառ, 22/15 ԸՏ - ՔՀԻ դիտորդը հայտնել է, որ նշված ընտրատեղամասում ընտրողների մի հատվածը ընտրատեղամաս է գնում մի կնոջ ուղեկցությամբ։ Քվեարկելուց հետո նույն կնոջ ուղեկցությամբ ընտրողները մոտենում են ընտրատեղամասից 100մ հեռավորության վրա կանգնած ավտոմեքենային, որտեղ այդ կինը ինչ-որ նշումներ է կատարում, և ընտրողները հեռանում են:

13:04 - Արտաշատ, 17/1 ԸՏ - ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկում միաժամանակ 2 հոգի են եղել՝ առանց սահմանված կարգով գրանցվելու: Պարզվել է դուստրն օգնում է մորը՝ քվեարկել: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին: Խնդիրը շտկվել է: 

Ինչպես նաև՝ ՔՀԻ դիտորդին "Իրավունքի Եվրոպա" ՀԿ-ի դիտորդը հաղորդել է, որ նույն ընտրատեղամասում քվեախցիկի հետևի պատին փակցված են եղել հայելիներ, որոնք խախտում են ընտրողի քվեարկության գաղտնիությունը: Միջազգային դիտորդների միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը փակել է հայելիները:

hra.am