Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրեց (տեսանյութ)
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը 10/26 ընտրատեղամաս եկավ ոտքով՝ առանց ընտանիքի անդամների ուղեկցության։
Նա կատարեց իր քաղաքացիական պարտքը ու ընտրությունը կատարելուց հետո հայտարարեց, որ քվեարկել է հանուն հայրենիքի, հանուն սահմանադրության ու հանուն Հայաստանի ապագայի.
«Մեր նորագույն պատմության բախտորոշ օրն է այսօր: Սա այն օրն է, երբ հայ ժողովուրդը 20 տարվա մեջ առաջին անգամ պետք է նշի իրեն պատկանող ընտրության արդյունքը»:
Նախագահի թեկնածուն ողջունեց նաեւ իր մրցակիցներին ու հաջողություն մաղթեց նրանց: Հավաստիացրեց, որ պայքարը մրցունակ է եղել, սակայն քարոզարշավը, ըստ նրա, հավասար պայմաններում չի անցել: Րաֆֆի Հովհաննիսյանը միայն գոհ է լրատվամիջոցների աշխատանքից, նախագահի թեկնածուն վստահ է, որ թեկնածուների ազատ մուտքը լրատվական դաշտ ապահովված է եղել:
Րաֆֆի Հովհհաննիսյանը կոչով դիմեց նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանին. «Ավելի հերոսական, քան այն մեծ ավանդը, որ նա ունեցել է արցախյան հերոսամարտում, կլինի ժողովրդի հաղթանակի իր ընդունումը: Դա կլինի հարգանք ժողովրդի նակատմամբ»: