Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ հոգեվիճակում են թեկնածուները (տեսանյութ)

Քաղաքականություն
71526706a9e89d72d6ce453775bddd07

Նախագահի թեկնածուների հոգեբանական վիճակը մեր համաքաղաքացիներին հետաքրքրում է նույնքան, որքան՝ նրանց ծրագրերը։

Օրինակ՝ Սերժ Սարգսյանինսոցիալ-տնտեսական խաղաղ վերլուծությունները մեր համաքաղաքացիներից մեկը բնորոշում է իբրեւ Հայաստանի հետ կապ չունեցող. «Ինքը հիմա այլ երկրում ա ապրում, այլ մոլորակում»։

Պարույր Հայրիկյանը երեւանցիներից մեկի կարծիքով դեռ բավական տեղ ունի չմեծամտանալու։

Րաֆֆի Հովհաննիսյանի հոգեբանական կերպարը մեր համաքաղաքացիները վերլուծում են հաճույքով՝ բարեւելուց բացի ուրիշ ի՞նչ անի այդ մարդը. «Ի¬՞նչ անի՝ հայհոյի՞, ավելի լավ չի, թող բարեւի, համբուրի»։

Այնուամենայնիվ, քաղաքացիներից մեկը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վատ գիտի հայ ժողովրդին, վերջինիս ուզածը ձեռքով բարեւելն ու մազեր հարդարելը չէ

Հրանտ Բագրատյանին, ընդհակառակը, մեր համաքաղաքացիները հոգեբանական վերլուծության են ենթարկում դժվարությամբ։ Նախ ուզում են հասկանալ. «Մի ժամանակ մի բան էր ասում, հիմա ուրիշ բան ա ասում»


Մնացածը տեսանյութում