A
A
Ռուբեն Հակոբյանը հանդիպեց ՌԴ դեսպանին
Այսօր՝ փետրվարի 14-ին, Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային մի շարք խնդիրներ, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ Ժառանգության մոտեցումները հայ-ռուսական հարաբերությունների եւ Արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:
Այս մասին հայտնում է «Ժառանգության» մամլո ծառայությունը։