Ապարանում գովերգեցին Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզում էր: Ապարան քաղաքում իր ընտրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ ինքը խնդրում է նրանց, որ ընտրեն իրեն. «Ես միշտ եմ խնդրում, քանի որ գոռոզությունը լավ բան չէ, ես իմ ժողվուրդից խնդրել չեմ ամաչում: Շատերից տարբերվում եմ նրանով, որ մեծամտանալու կարիք չունեմ ու դրանով բարձրանալու, դրանով ժողովրդին մոլորություն մեջ գցելու կարիքը չունեմ: Ուրիշներից ավելին եմ արել, բայց շատ բան չեմ ասել: Դուք կարող եք ազատ կայացնել ձեր որոշումը, սակայն հոգուս խորքում գիտեմ ձեր որոշումը»:
Իր խոսքում Սերժ Սագսյանն, անդրադառնալով բանակի խնդրներին, նշեց, որ մեր բանակին անբաններ ու ապիկարներ պետք չեն. «Մենք նրանց դուրս ենք շպրտելու, որ չխանգարեն մեր զավակների բարի ծառայությունը»:
Ապարանցիներից մեկը հարցուպատասխանի ժամանակ Սերժ Սարգսյանին հիշեցրեց նրա՝ 2008թ. նրա այն խոստումը, որ կլուծի Ապարանի 4-րդ կարգի վթարային շենքերի հարցը: «Եթե այդքան լավ եք հիշում իմ խոստումները, ապա պետք է նաեւ հիշեիք, որ այդ հարցը միակն է իմ խոստումներից, որ դեռ չեմ կատարել: Էտ էլ պահել ենք, որ ասեն՝ բա ինչու բոլոր խոստումները չեք կատարել»:
Կանացից մեկը որոշեց ձոն ասել ի պատիվ Սերժ Սարգսյանի: «Գիտեք, թեկնածուներ կան՝ եթե դա իմանային, կսկսեին այստեղ թռչկոտել»,- ծիծաղելով ասաց Սերժ Սարգսյանը:
«Դու վառվող կերոն, դու հավերժ կանգուն հայրենի իմ հող, ապահով երկիր, հզոր Հայաստան»,- մասնավորապես ասվում էր տիկնոջ ձոնի մեջ, որը նա ապա գրավոր տեսքով հանձնեց Սերժ Սարգսյանին:
«Ապրեք, լավ էր: Ահա թե ինչ է նշանակում ապահով Հայաստան: եթե մարդկանց տաս-քսանհիգ տոկոսի մեջ լինեն այսպիսինները, մենք օր առաջ կհասնենք ապահով Հայաստան»,- ասաց նախագհի թեկնածուն:
Ապարանցիների՝ հարցեր տալու պասիվությունը զարմացրեց Սերժ Սարգսյանին: «Չէ, իսկաապես պետք է Վարդենիս գնամ: Երբ որ Վարդենիսում էի, այնքան շատ հարց տվեցին: Դրան հակառակ Մարտունիում հարցերը քիչ եղան. մտածեցինք՝ չգնա՞նք Վարդենիսից մարդ բերենք »,- փորձեց կատակել Սերժ Սարգսյանը:
Ապարանից դուրս գալու ճանապարհին նրան մոտեցան մի խումբ մարդիկ, որոնք տնակներում էին ապրում: Ապարանցիները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ Սերժ Սարգսյանը խոստացավ իրենց խնդրին լուծում տալ:
Սերժ Սարգսյանը Ապարանից ուղեւորվեց Աշտարակ՝ ընտրողների հետ հանդիպման: