«Ընդունում եմ` սխալվեցինք»
«Ես այնքան խելացի եմ, որ գիտեմ, որ ինձանից խելացի տղամարդիկ ու կանայք էլ կան, ում հետ կարող եմ խորհրդակցել պետական կառավարման շուրջ», -այսօր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննսիյանը: Նա ավելացրեց, որ , ընտրվելու դեպքում,. վերևից հրամաններ չի տա և հույս հայտնեց, որ մյուս նախագահական ընտրություններին կսատարի կին թեկնածուի, քանի որ նախագահ ընտրվելու դեպքում երկրորդ անգամ չի առաջադրվի:
«Սակայն այսօր Հայաստանում ապրող կանայք պատրաստ չեն դրան: Այդ իսկ պատճառով ասում եմ, որ անհրաժեշտ է պետական օրակարգի փոփոխություն», պարզաբանեց նախագահի թեկնածուն:
Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ իր ընտանիքի անդամների նման կարևորում է շարքային քաղաքացու ընտանիքի տղայի և աղջկան ճակատագիրը:
Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանումը համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչների հետ զրուցեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա նշեց, որ այսօր Հայաստանում գաղափարապես երկու կուսակցությունն են իրար նման, որոնք են` «Ժառանգություն»-ն ու «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը:
Ասոցիացիայի կանանց այն հարցին թե ինչո՞ւ միացան «Ազատ դեմոկրատների» կուսակցությանը, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Ընդունում եմ` սխալվեցինք»: