Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ-ում «Հարկերի մասին» օրենքն են քննում

Տնտեսություն
dbf47086681895a54e4a4d8c3cf4c7c3

Հունվարի 30-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության առավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործը: Կարեն Անդրեասյանը վիճարկում է «Հարկերի մասին» օրենքի 30.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի սահմանադրականությունը:

Այս գործի դատաքննության օրը նախապես նշանակված էր հունվարի 15-ին, սակայն ՍԴ-ի դեկտեմբերի 5-ի աշխատակարգային որոշմամբ այն փոխադրվել էր` «ելնելով միջազգային փորձի և գործի նյութերի համալիր ուսումնասիրության անհրաժեշտությունից»:

Գործով զեկուցող` ՍԴ անդամ Հրանտ Նազարյանը հայտնեց, որ առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ուստի առաջարկեց անցնել խորհրդակցական սենյակ` գործով որոշում կայացնելու համար:
Վիճարկվող դրույթները վերաբերում են ՊԵԿ-ի կողմից հարկատուների գույքի վրա արգելանք դնելու լիազորությանը:

Ըստ այդմ, մասնավորապես, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը 500 հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում հարկային մարմնի ղեկավարն իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել:

Սահմանված է նաև, որ գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է:

Ընդ որում` արգելադրումն իրականացվում է բանկային հաշիվների արգելադրման, ինչպես նաև գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով` հարկային պարտավորությունների չափով:

«Փաստինֆո»