Արտյոմ Խաչատուրովը կխաղա Հայաստանից
Մոլդովական «Շերիֆի» հայազգի պաշտպան Արտյոմ Խաչատուրովը պաշտոնապես իրավունք է ստացել հանդես գալու Հայաստանի հավաքականում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Այսօր ֆեդերացիան ՖԻՖԱ-ից ստացել է պաշտոնական նամակ, որտեղ նշված է, որ Արտյոմ Խաչատուրովի Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու հայցը բավարարվել է:
«Մեծ ուրախություն ապրեցի, երբ իմացա, որ բոլոր հարցերը կարգավորվել են եւ ես այսուհետ կարող եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում: Մեծ անհամբերությամբ եմ սպասում այն օրվան, երբ խաղադաշտ դուրս կգամ Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկով», - ՀՖՖ-ի պաշտոնական կայքով նշել է ֆուտբոլիստը:
Ի դեպ, Արտյոմ Խաչատուրովը վերջերս հրավեր էր ստացել նաեւ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիան, այդ երկրի հավաքականում խաղալու համար, սակայն նա հրաժարվել էր այդ առաջարկից: