Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» համալրման կարիք ունի

Սպորտ
df285161ab49c2e57b3cd1df5d477082

Երեւանի «Բանանցի» նորանշանակ գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն միանշանակ նշել է, որ թիմի կազմը ուժեղացնելու կարիք ունի:

«Բանացում» կան մեծ թվով խոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց, սակայն, չի բավականացնում հոգեբանական պատրաստվածությունը: Քանի որ շատ-շատ են երիտասարդ խաղացողները, ցածր է նաեւ թիմի ցույց տված արդյունքը: «Բանանցի» կազմը հարկավոր է համալրել փորձառու ֆուտբոլիստներով, որոնք դժվար պահերին իրենց ետեւից կտանեն խաղընկերներին» - Украинский Футбол թերթին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պյատենկոն «Բանանցի» գլխավոր մարզիչ է նշանակվել մեկ շաբաթ առաջ: Ներկայումս թիմը նրա գլխավորությամբ ուսհավաք է անցկացնում Կիպրոսում: