100 համայնքներ՝ տարածաշրջանային ծրագրում
Հունվարի 24-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման
և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») դրամաշնորհի
համաձայնագիր ստորագրեց «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ՀՀՃԾ) հասարակական կազմակերպության հետ, որն իրականացնելու է Սևծովյան
տարածաշրջանի մետաքսի ճանապարհի միջանցքի ծրագիրը (ՍՏՄՃՄ):
ՍՏՄՃՄ-ն, որը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության, ՀՀՃԾ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։
Այն երկամյա ծրագիր է, որը կխթանի միջսահմանային
համագործակցությունը և տնտեսական զարգացումը սևծովյան տարածաշրջանի չորս
երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի 100
համայնքներում:
Ծրագիրը Հայաստանում բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից.
• Պատմամշակութային և բնական զբոսաշրջությանն 43 վայրերում 148 ուղղորդիչ
նշանների և 114 տեղեկատվական վահանակների, 77 հետիոտն շրջայցի և
արշավային ցուցանակների, ինչպես նաև 55 հուշախեցերի տեղադրում:
• Ճանապարհի վիրտուալ էլեկտրոնային տարբերակ, որը կներառի ինտերնետային
վեբկայք և սմարթֆոնների հինգ հավելվածներ՝ մուլտիմեդիա և բազմալեզու
բովանդակությամբ և սոցիալական ցանցերին ինտեգրվելու հնարավորությամբ:
Ծրագրին մասնակից երկրների կոնսորցիումը համաձայնել է, որ ծրագրի
տեխնիկական սպասարկումն իրականացվի հայ մասնագետների կողմից: Այսպիսով,
Հայաստանում մշակված վեբկայքն ու հավելվածները կօգտագործվեն բոլոր չորս
երկրներում: Ուղեցույցը զբոսաշրջային ծառայություններ մատուցող տեղական
տնտեսվարողներին հնարավորություն կտա ընդգրկել իրենց ծառայությունները
(կացարան, սնունդ, տեղական արհեստագործություն, հուշանվերներ,
ուղեցույցներ և այլն) ճանապարհային ցուցակում և այդպիսով դրանք հասանելի
դարձնել գլոբալ համայնքին:
• Զբոսաշրջության ծառայություն մատուցող տեղական, մարզային և ազգային
հաստատությունների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպում
զբոսաշրջության ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հասանելի
դարձնելու վերաբերյալ: