Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-11-04_09-55-56
A A
Քաղաքականություն

Դեմոկրատները հաղթում են և վերահսկողություն հաստատում Կոնգրեսում

Դեմոկրատական կուսակցությունը, ըստ հետընտրական հարցումների, հաղթում է ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պալատում՝ վերցնելով Կոնգրեսի վերահսկողությունը Դոնալդ Թրամփի նախագահության մնացած ժամկետի համար։

Ըստ CBS News-ի կանխատեսումների՝ դեմոկրատները կստանան Ներկայացուցիչների պալատի 435 տեղերից առնվազն 229-ը, իսկ հանրապետականները՝ առնվազն 161-ը։ Սենատի 100 մանդատներից դեմոկրատները, ըստ կանխատեսումների, ստանում են 51-ը, իսկ հանրապետականները 49-ը:

Չնայած քվեների հաշվարկը դեռ ընթանում է և որոշ տեղամասեր դեռ նոր են փակվել, ըստ կանխատեսումների, դեմոկրատները մի շարք անակնկալ հաղթանակներ է տանում այն նահանգներում, որտեղ հանրապետականներն են իշխանության, այդ թվում՝ Տեխասում, Կանզասում և Օհայոյում։

Այս քվեարկության ժամանակ նաև մի շարք նահանգներում նահանգապետերի ընտրություն է անցկացվում: Դեմոկրատ թեկնածուները, ըստ CBS News-ի կանխատեսումների, նահանգապետերի մրցապայքարում հաղթում են Տեխասում, Օհայոյում, Այովայում, Կալիֆոռնիայում:

 Նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցցանցում գրել է որ ընտրություններում իր Հանրապետական կուսակցությունը պարտվում է, քանզի քվեաթերթիկում չկար իր՝ Թրամփի անունը: «Ես քվեաթերթիկում չէի, իսկ եթե լինեի, մենք կհաղթեինք մեծ առավելությամբ»,- գրել է նա: