Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանության փորձ դաշտում

Հասարակություն
6159a81e739b1f1c7f51f88b4838d6e4

Հունվարի 21-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արբաթ գյուղի դաշտերում ծեծի են ենթարկել 1958 թ. ծնված Հայկանուշ Ն.-ին, որը «գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ բժշկի տեղեկանքի` Հայկանուշ Ն.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության Մասիսի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկանուշ Ն.-ին ծեծի ենթարկել և վնասվածքները պատճառել է 1993 թ. ծնված Թովմաս Վ.-ն:

Նա հունվարի 21-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ազատաշեն-Արբաթ ճանապարհի դաշտում ուրագով հարվածներ է հասցրել Հայկանուշ Ն.-ի գլխին, փորձել ձեռքերով շնչահեղձ անել նրան, սակայն վերջինս ուշագնաց է եղել և Թովմաս Վ.-ն, մտածելով, որ Հայկանուշ Ն.-ն մահացել է, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և նրան թողնելով` հեռացել է:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Թովմաս Վ.-ն ունի առողջական խնդիրներ, ունենում է հոգեկան ցնցումներ, ներկայումս գտնվելով հոգեմետ դեղորայքի ազդեցության տակ, ի վիճակի չի քննչական գործողություններին մասնակցելու և Մասիսի կենտրոնական հիվանդանոցի ուղեգրով` տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց:

Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։