Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեծամորէներգաատոմ»-ի արդյունքը չի փոխվել

Տնտեսություն
f7a8b5633aca483424534cc15f131b8d

Հիմք ընդունելով «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ 2011 թ. ֆինանսական արդյունքը (ընկերությունն ինչպես 2010, այնպես էլ 2011 թ. ընթացքում տնտեսական գործունեություն չի իրականացրել և արտադրանքի իրացումից հասույթ չի ունեցել)` կառավարությունը թույլատրել է բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011 թ. տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին։

Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։