Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թանկացումներ են սպասվում

Տնտեսություն
6797e9e76f594f1b902708b95e7a25c2

Մինչև տարվա վերջ առաջին անհրահեժշտության մթերքները կթանկական: Այսօր այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում կանխատեսեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Վերջին շրջանում շուկայում հատկապես նկատելի է հացի թանկացումը.այն թանկացել է` 10-30 դրամով: Պարոն Բոստանջյանը դա պայմանավորում է հացահատիկի թանկացման հետ:

«Քանի որ հացահատիկը ներկրում ենք, հետևապես ենթարկվում ենք դրսի շուկայի թելադրած գներին: Հացից բացի կթանկանան նաև այն մթերքները, որոնք նույնպես կապված են հացահատիկի հետ: Թանկացում կլինի, բայց ոչ շատ, սպառողներն իրենց վրա դա այդքան էլ չեն զգա»,-ասաց Վարդան Բոստանջյանը:

Պարոն Բոստանջյանը նշեց նաև, որ մինչև տարվա վերջ կնկատվի նաև տնտեսական աճ:

«Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ կլինի 7 տոկոս տնտեսական աճ, դրա համար բոլոր հնարավորություները կան. արդյունաբերության ոլորտում աճ ունենք, գյուղատնտեսությունն է մոտ 10 տոկոս աճ գրանցել, այնպես որ մինչև տարվա վերջ տնտեսական աճը կլինի»,-ասաց նա։

Ի դեպ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին, բացի մրգից ու բանջարեղենից, առաջին անհրաժեշտության բոլոր մթերքները և ապրանքները թանկացել են:
Հացամթերքը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ թանկացել է 14,3%-ով։