Մանասերյանը կուրսի փոփոխություն չի ուզում (տեսանյութ)
Թեեւ նախընտրական շրջանում տնտեսության մեջ միշտ հետընթաց է լինում, սակայն տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն Հայաստանում առաջընթաց է արձանագրել:
«Արդյունաբերության ոլորտում երկնիշ աճ արձանագրվեց, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 20 տոկոսից ավելի աճ, ծառայությունների ոլորտում մի քիչ ավելի զուսպ, ավելի համեստ թվերով»,-ասաց նա
Ըստ նրա խորհրդարանի ընտրությունների նախօրյակին գործարարները երկչոտություն դրսեւորեցին՝ տնտեսության մեջ ձեռնպահ մնացին ներդրումներից. «Սպասողական վիճակ է, որը շատ բնական է` սպասում էին, թե ինչ արդյունքներ կլինեն ընտրություններից»։
Նրա կարծիքով առաջիկայում մենք ականԱտես կլինենք նոր ներդրումների: Պարոն Մանասերյանը գործարարներին կոչ է անում նկատի ունենալ, որ Հայաստանը ապաքինվումէ համաշխարհային ճգնաժամից, մինչդեռ արեւմտյան եւ Եվրամիության շատ երկրներ դեռ լիարժեք ոտքի չեն կանգնել:
Եթե մի քանի տարի առաջ տնտեսության մեջ գերիշխող ճյուղը, շինարարությունն էր, ապա ըստ տնտեսագետի, այսօր՝ հանքարդյունաբերությունն է:
Միաժամանակ նա համոզված է, որ խթանելով գյուղատնտեսությունը, եւս կկարողանան կայուն տնտեսական աճ ապահովել.
Տնտեսական նոր աճ Թաթուլ Մանասերյանն կանխատեսում է աշնանը, եւ այստեղ կարեւորում է նոր ձեւավորվող կառավարության դերը. «Նոր կառավարության ցնցումներ ես չէի ցանկանա: Կուրսի փոփոխություն ես չէի ուզենա»: