Ոչ ֆուտբոլային կրքեր Բրազիլիայում
Բրազիլիայում վերջին երկու շաբաթում սպանվել է 4 ֆուտբոլասեր:
Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, անցած օրը կայացած «Գոյաս» - «Վիլա Նովա» խաղից հետո թիմերի երկրպագուների բախման արդյունքում հրազենային վնասվածքից մահացել է 23-ամյա մի երկրպագու:
Երկու շաբաթ առաջ Սան Պաուլուում սպանել էին «Պալմեյրասի» երկու աջակիցների, իսկ 14 օր առաջ ՝ «Գուարանա» թիմի մեկ ֆուտբոլասերի:
Ռիո դե Ժանեյրոյի երկու թիմերի՝ «Բոտաֆոգոյի» եւ «Ֆլումինենսեի» մրցախաղից առաջ դաշտի տերերի երկրպագուները հարձակվել են հյուրերի աջակիցներին տեղափոխող ավտոբուսների վրա: Բարեբախտաբար ոստիկաները շատ արագ ձերբակալել են «Բոտաֆոգոյի» ֆուտբոլասերներին եւ կանխել արյունահեղությունը:
Բրազիլիայի հարավային նահանգների առաջնության «Պելոտաս» - «Գրեմիո» հանդիպման ավարտից հետո երկու թիմերի տասնյակ երկրպագուներ լցվել են խաղադաշտ եւ փորձել պարզել հարաբերությունները: Սակայն ոստիկանները շատ արագ կարգի են հրավիրել վայ ֆուտբոլասերներին:
Այդ միջադեպերը բավական մտահոգել են 2014 թվականի ֆուտբոլի առաջնության կազմկոմիտեի անդամներին, քանի որ, ինչպես հայտնի է, այդ տարի աշխարհի ուժեղագույն հավաքականները իրենց հարաբերությունները պարզելու են հենց Բրազիլիայում: