Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր մրցակիցը համագործակցում է ՈՒԵՖԱ-ի հետ

Սպորտ
5f22c78c5dae8ea563fedf43cf655565

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Մալթայում կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է, որ հարկավոր է ազատվել այն խաղացողներից, որոնք մասնակցել են պայմանավորված խաղերի:

«ՈՒԵՖԱ-ի դիրքորոշումը կապված պայմանավորված խաղերի հետ, շատ կոշտ է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է խաղացողներին: Այն ֆուտբոլիստները, որոնք անմիջականորեն կապ ունեն նման խաղերի հետ, պետք է հեռացվեն ֆուտբոլից»,-ասել է նա:

Միշել Պլատինին այդ թեմային անդրադարձել է այն պատճառով, քանի որ Եվրոպայի 2008 թվականի Նորվեգիա - Մալթա հանդիպումը, որը ավարտվել է սկանդինավցիների խոշոր հաշվով հաղթանակով՝ 4:0, հենց Մալթայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվել է պայմանավորված եւ այժմ հետաքննություն է անցկացվում այդ առիթով:

«Մենք այդ խաղով նույնպես զբաղվում ենք, եւ երբ ավարտվի հետաքննությունը, ապա գործը կուղարկվի կարգապահական կոմիտե: Այդ հարցում ՈՒԵՖԱ-ն սերտորեն համագործակցում է Մալթայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ» - ասել է Միշել Պլատինին:

Նշենք, որ վերը նշված խաղին մասնակցած մալթացի ֆուտբոլիստներից կասկածվում են միայն երեքը, որոնք, ըստ գերմանական լրատվամիջոցների, կաշառք են ստացել խորվաթական հանցավոր խմբից՝ այդ խաղում ցանկալի հաշիվ արձանագրելու դիմաց:

Հիշեցնենք, որ Մալթայի հավաքականը մեր ընտրանու մրցակիցներից մեկն է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: