Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արազ Օզբիլիսը վնասել է ոտնաթաթը

Սպորտ
4eb386aa010426f314ecc85954e7d946

Հայաստանի հավաքականի աջ եզրային հարձակվող Արազ Օզբիլիսը մոտակա ժամանակներին հնարավոր է վիրահատության ենթարկվի: Այդ մասին հայտարարարել է հոլանդական «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Դե Բուրը:

Բանն այն է, որ երեկ կայացած Հոլանդիայի առաջնության «Այաքս» - «Հերակլես» խաղի 32-րդ րոպեին Արազ Օզբիլիսը ոտնաթաթի վնասվածք է ստացել եւ փոխարինվել է:

«Նման վնասվածքները վտանգավոր չեն, սակայն հաճախ պահանջվում է մեկ վիրահատություն՝ վնասվածքը վերջնական բուժելու համար: Մի քանի շաբաթ առաջ նա նույնպիսի խնդիր ուներ, սակայն խաղի նախօրեին լիովին պատրաստ էր հանդիպմանը: Սպասենք եւ տեսնենք ինչ ախտորոշում կանեն բժիշկները» - ասել է Ֆրանկ Դե Բուրը:

Ըստ հոլանդական լրրատվամիջոցների, վիրահատության դեպքում ֆուտբոլիստը բաց կթողի այս մրցաշրջանի մնացած հանդիպումները: