«Շիրակը» հաղթեց «Արարատին»
Այսօր կայացած Հայաստանի ֆուտբոլի 2012-13 թթ առաջնության 2-րդ տուրի վերջին երկու խաղերում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Երեւանի «Արարատի» նկատմամբ, իսկ հանրապետության չեմպիոն Երեւանի «Ուլիսը» Իջեւանում չկարողացավ կոտրել անցած տարվա բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարի» դիմադրությունը` 0:0:
Այդպիսով, մեկ տուրից հետո աղյուսակը 3-ական միավորով սկսեցին գլխավորել «Միկիան» ու «Շիրակը», որոնք մրցակիցներ են նաեւ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում: Նրանց հաջորդում են «Փյունիկը», «Գանձասարը», «Բանանցը» եւ «Ուլիսը», որոնք վաստակել են 1-ական միավոր: Աղյուսակը եզրափակում են «Արարատն» ու «Իմպուլսը»:
Առաջնության հաջորդ` 3-րդ տուրը, նախատեսված է ապրիլի 7-ին: Այդ օրը կկայանան հետեւյալ խաղերը.
«Գանձասար» - «Բանանց»
«Շիրակ» - «Ուլիս»
«Միկա» - «Արարատ»
«Փյունիկ» - «Իմպուլս»