ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրլի 8-ին մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի թվով 13-րդ առաջնությունը:Հայաստանի Ազգային առաջնության մեկնարկի կապակցությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի նորանկախ Հանրապետության պատմության մեջ տասներեքերորդ անգամ մեկնարկում է ֆուտբոլի Ազգային առաջնությունը: Այն լինելով մեր ֆուտբոլային կյանքի գլխավոր մրցավեճը, տարեցտարի գալիս է ապացուցելու, որ մեր երկիրն ի վիճակի է ընթանալ ֆուտբոլային զարգացումների ճանապարհով եւ լինել ֆուտբոլի միջազգային ընտանիքի լիարժեք անդամ:
Շնորհավորելով այս իրադարձության առթիվ, հավաստիացնում եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է գործադրել ամեն ջանք, որպեսզի հայկական ֆուտբոլն ունենա ներկայանալի հաջողություններ:
Բոլոր ֆուտբոլիստներին, մարզիչներին, թիմերի ղեկավարներին, ֆուտբոլի աշխարհի մարդկանց մաղթում եմ բարձր տրամադրություն, ազնիվ ու առողջ մրցակցություն, որպեսզի կարողանանք հայկական ֆուտբոլի բազմահազար երկրպագուներին պարգեւել գեղեցիկ ու ոգեւորիչ ֆուտբոլ»: