Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄՐՑԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՀԵՏ

Սպորտ

Ապրիլի 28-ին Երեւանում, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում ուժերը կչափի Թուրքմենստանի հավաքականի հետ:

Այս թիմերի միջեւ ընկերական հանդիպումը պետք է կայանար դեռեւս 2003թ. օգոստոսին, սակայն վերջին պահին թուրքմենները հրաժարվեցին ժամանել Երեւան:

Հայտնի դարձավ նաեւ, որ հունիսի 2-ին Հայաստանի հավաքականը չի մրցի Ռուսաստանի հավաքականի հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է ռուսների առաջարկից, քանի որ հունիսին հնարավոր չէր լինի հավաքականի մարտական կազմով մեկնել Մոսկվա: