Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը թույլ մրցակից ընտրեց

Սպորտ
02f00a07f867db047a3d9e1a0f4e8773

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլին պատրաստվելու համար կանցկացնի երեք ընկերական խաղ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նախապես որոշված էր, որ մայիսի 31-ին Վիենայում Հայաստանի հավաքականը կմրցի Հունաստանի ընտրանու հետ, իսկ օգոստոսի 15-ին Երեւանում կհյուրընկալի Բելառուսին:

Այսօր պարզ դարձավ, որ հունիսի 5-ին մեր թիմը Երեւանում ընկերական խաղ կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ, որը շատ թույլ մրցակից է, քանի որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 142-րդ տեղը (մերոնք 44-րդն են):