Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՉԻ ՄԱՏՆՎԻ

Սպորտ

Մարտի 31-ին կայացան մի շարք ընկերական հանդիպումներ: 2006թ. աշխարհի առաջնության ընտրկան 1-ին խմբում ընդգրկված թիմերից միայն Հայաստանի եւ Անդորրայի հավաքականները չանցկացրեցին խաղեր:

ՀՖՖ մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանից տեղեկացանք, որ ներկայումս ֆեդերացիան բանակցություններ է վարում մի քանի երկրների հետ առաջիկայում ընկերական հանդիպում կազմակերպելու համար:

Ամենայն հավանականությամբ ապրիլի 28-ին Երեւանում Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի: Նախատեսվում է ընկերական հանդիպում կազմակերպել նաեւ մինչեւ 19 տարեկանների հավաքականի համար, որ նախապատրաստվում է մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 2-րդ խմբային մրցաշարին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Հայաստանի հավաքականը Սկոպյեում Մակեդոնիայի հավաքականի հետ կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը:

Ի դեպ, Մակեդոնիայի հավաքականը երեկ ընկերական խաղում ուժերը չափել է Հայաստանի հավաքականի նախկին մրցակից Ուկրաինայի ազգային թիմ հետ եւ հաղթել 1:0 հաշվով: