Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է 4 ԹԻՄ

Սպորտ

Ապրիլի 3-ին կայանան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի 1-ին հանդիպումները.

«Փյունիկ» - «Միկա»
Երեւան, «Փյունիկ» մարզադաշտ16:00
Մրցավար` Կարեն Նալբանդյան

«Շիրակ» - «Բանանց»
Գյումրի, 16:00
Մրցավար` Արարատ Ճաղարյան

«Փյունիկ» - «Միկա» մրցավեճում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի չեմպիոնը, սակայն չպետք է մոռանալ «Միկայի» գավաթային ավանդույթները: Թիմը իր գոյատեւման կարճ ժամանակհատվածում 3 անգամ նվաճել է Հայաստանի գավաթը եւ ներկայիս գավաթակիրն է:

2-րդ տարին անընդմեջ եզրափակիչ դուրս գալու լավ հնարավորություններ ունի «Բանանցը», որը իր կազմով եւ խաղամակարդակով գերազանցում է Գյումրիի «Շիրակը»: Համենայնդեպս այդ են վկայում այս թիմերի միջեւ տեղի ունեցած 2003թ. հանդիպումները: