ՌՈՒԲԵՆ ՀԱՅԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿԲԱՆԱԿՑԻ «ՏՐԱՄՈՆԴԻԻ» ՀԵՏ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 31-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեցարիա: Նախատեսվում են հանդիպումներ հանրահայտ «Տրամոնդի» ընկերության ղեկավարության հետ, որոնց հետ բանակցությունների արդյունքում հնարավոր է նշանավոր այդ ընկերության պաշտոնական համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Հայաստանի հավաքական թիմերի հետ:
Շվեցարիայից ՀՖՖ նախագահը կմեկնի Նորվեգիա, այնուհետեւ Դանիա, որտեղ համապատասխան մասնագետների հետ կուսումնասիրվեն Եվրոպայում մեծ տարածում գտած արհեստական խաղադաշտերի ձեռքբերման հնարավորությունները, որոնց կարեւորությունը զգացվելու է, հատկապես, նոր կառուցվող մարզադպրոցի` միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու գործընթացում:
Նախատեսվում են նաեւ հանդիպումներ մարզադաշտեր կառուցող կազմակերպությունների, հավաքական թիմերի համար մարզագույք եւ հանդերձանք արտադրող հեղինակավոր մի քանի ընկերությունների ղեկավարների հետ: