Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան-Ադրբեջան հանդիպումը հնարավոր է

Սպորտ
ba6d9d84109ee473aa20be5bc12854a1

Հայաստանի Ֆուտբոլի պատանեկան հավաքականը Ղազախստանի նախագահի գավաթի խաղարկության A խմբում կմրցի Հունգարիայի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի թիմերի հետ: Այդ մասին հատնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ղազախստանի նախագահի գավաթի 2012 թվականի խաղարկությունը տեղի կունենա ապրիլի 27-ից մայիսի 3-ը՝ Ալմա Աթիում: Մրցումներին կմասնակցեն պատանեկան 8 թիմեր:

B խմբում հանդես կգան Չինաստանի, Ադրբեջանի, Իրանի եւ Վրաստանի թիմերը: Խմբային փուլից հետո թիմերը կվիճարկեն 1-8-րդ տեղերը: Դա նշանակում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պատանի ֆուտբոլիստները հնարավոր է հանդիպեն, եթե իրենց խմբերում գրավեն նույն տեղը:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հանդիպումների խաղացանկը՝

28.04. Հունգարիա - Հայաստան
29.04. Հայաստան - Թուրքմենստան
01.05. Ղազախստան - Հայաստան
02.05. 1-8-րդ տեղերի հանդիպումներ

Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանի պատանեկան հավաքականը այդ մրցաշարում գրավել էր 7-րդ տեղը: